...

Հեշտ ու համեղ. Բադրիջաններ յոգուրտով

Հեշտ ու համեղ. Բադրիջաններ յոգուրտով

Բադրիջանի հայրենիքը համարվում են Միջին Արևելքը, Հարավային Ասիան ու Հնդկաստանը, որտեղ այս բանջարեղենը սկսել է օգտագործվել ավելի քան 1500 տարի առաջ: Իսկ Եվրոպայում այն հայտնվել է 15-րդ դարում:

Բադրիջաններից ուտեստ պատրաստելու ահա այսպիսի հասարակ ու համեղ տարբերակ է առաջարկում սիրիական խոհանոցը:

Բաղադրիչները

  • 3 խոշոր բադրիջան
  • 1-2 պճեղ սխտոր
  • 200 գ բնական յոգուրտ
  • ձիթապտղի ձեթ
  • 1 թ.գ. աղ

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանները մաքրեք կեղևից, 1 սմ հաստությամբ օղակաձև կտրատեք: Բադրիջանի օղակների վրա աղ արեք, թողեք 30 րոպե, մինչև շագանակագույն երանգ ստանա:
  2. Բադրիջանի օղակները լվացեք, չորացրեք անձեռոցիկով:
  3. Հաստ հատակով մեծ թավայի մեջ տաքացրեք ձեթը, կիսափակ կափարիչի տակ երկու կողմից տապակեք բադրիջանները, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Անհրաժեշտության դեպքում տապակելու ընթացքում ձեթ ավելացրեք:
  4. Պատրաստի բադրիջանները տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի:
  5. Ապա բադրիջանի բոլոր կտորները մեծ թասի մեջ լցրեք, պատառաքաղով տապակեք, մինչև միատարր զանգված ստանաք:
  6. Սխտորը մաքրեք, ճզմեք, մի քիչ աղ ավելացրեք: Ավելացրեք նաև յոգուրտն ու խառնեք:
  7. Բադրիջանի մեջ ավելացրեք սխտորի յոգուրտն ու խառնեք: Մատուցելուց առաջ թողեք մի փոքր հովանա սենյակային ջերմաստիճանում: Մոտ 10 րոպե:

Խորհուրդ: Այս դեպքում բադրիջանի վրա աղ լցնելը անհրաժեշտ է ոչ թե դառնությունը կոտրելու, այլ նրա համար, որ բադրիջանների հեղուկը դուրս գա ու տապակելու ընթացքում այն իր մեջ շատ յուղ չներծծի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1295 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ