...

Հեշտ ու համեղ. Բազուկով ու կարտոֆիլով աղցան

Հեշտ ու համեղ. Բազուկով ու կարտոֆիլով աղցան

Զրույցները, թե բազուկն ուտում են միայն Ռուսաստանում, հեքիաթ է: Իրականում այն սիրում են նաև տաք երկրներում: Ամենատարբեր սորտերի բազուկներ են աճում Միջերկրածովյան երկրներում և այնքան քաղցր են, որ դրանք ուտում են նաև հում վիճակում: Բայց աղցանը, որը կներկայացնենք, պատրաստվում է եփած բազուկով:

Բաղադրիչները

  • 3 միջին չափի բազուկ
  • 3 միջին չափի կարտոֆիլ
  • 3 ճյուղ նեխուր՝ տերևներով
  • 3 պճեղ սխտոր
  • 1 ճյուղ մաղադանոս
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 2 ճ.գ. կարմիր գինու քացախ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլն ու բազուկը կեղևով լվացեք: Տարբեր կաթսաներում եփեք բանջարեղենը՝ կարտոֆիլը 25-30 րոպե, իսկ բազուկը 40-50 րոպե:
  2. Եփած կարտոֆիլն ու բազուկը թողեք, թող հովանան, մաքրեք կեղևից, մեծ կտորներով կտրատեք, դրեք մեծ ափսեի մեջ:
  3. Մանր կտրատեք նեխուրը, մաղադանոսն ու սխտորը, լցրեք կարտոֆիլի ու բազուկի վրա:
  4. Ձիթապտղի ձեթը, քացախը, աղն ու պղպեղը պատառաքաղի օգնությամբ խառնեք, լցրեք աղցանի վրա:
  5. Աղցանը մատուցեք 10-15 րոպե հետո:

Խորհուրդ: Ցանկության դեպքում բազուկն ու կարտոֆիլը կարող եք չեփել, այլ փայլաթիթեղով առանձին-առանձին փաթաթել, տեղադրել ջեռոցում ու խորովել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ