...

Հեշտ ու համեղ. Բազուկով ու թուրինջով աղցան

Հեշտ ու համեղ. Բազուկով ու թուրինջով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները 
2 բաժնի համար

  • 300 գ բազուկ
  • 1 հատ թուրինջ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 50 գ նուշ

Պատրաստման եղանակը

  1. Բազուկը 1,5-2 ժամ եփեք: Հովացրեք, մաքրեք ու քերիչով քերեք:
  2. Մաքրած թուրինջը մասնատեք, թաղանթը հեռացրեք, կտրտեք:
  3. Բազուկն ու թուրինջը խառնեք խորը պնակի մեջ: Աղ ու պղպեղ արեք: Ձիթապտղի ձեթ լցրեք, խառնեք, լցրեք աղցանամանի մեջ: Նուշը կտրատեք, լցրեք աղցանի վրա ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   94 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ