...

Հեշտ ու համեղ. Ֆոբո

Հեշտ ու համեղ. Ֆոբո

Պատրաստեք խիտ արգանակով, բրնձի լապշայով ու տավարի մսով այս վիետնամական ապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 3 կգ տավարի ոսկոր
  • 6 լ ջուր
  • 2 գլուխ սոխ
  • 1 հատ թարմ կոճապղպեղ
  • 2 հատ դարչինի փայտիկ
  • 1 ճ.գ.  գինձ (кориандр)
  • 6 աստղիկ անիսոն (анис)
  • 1 ճ.գ. համեմի սերմ
  • 6 հատ մեխակ (гвоздика)
  • 1,5 ճ.գ. աղ
  • 50 մլ ձկան սոուս
  • 2 ճ.գ. շաքարավազ
  • 450 գ բրնձի լապշա
  • 250 գ տավարի փափկամիս
  • 1 գլուխ մանուշակագույն սոխ
  • մաղադանոս՝ ըստ ճաշակի
  • 1 հատ չիլի պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ոսկորները տեղադրեք ջրով լցված կաթսայի մեջ: Եռացրեք, 5 րոպե եփեք: Եռացրած ջուրը թափեք, ոսկորները և կաթսան լվացեք:
  2. Խոշոր կտրատեք գլուխ սոխն ու կոճապղպեղը: Շարեք փայլաթիթեղով ծածկած տապակի մեջ ու 10 րոպեով տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  3. Չոր թավայի մեջ 5 րոպե տաքացրեք դարչինը, գինձը, անիսոնը, համեմի սերմերը ու մեխակը: Լցրեք շորից տոպրակի մեջ:
  4. Ոսկորները կրկին տեղադրեք կաթսայի մեջ ու վրան ջուր լցրեք: Եռացրեք: Ավելացրեք սոխն ու կոճապղպեղը, տոպրակի համեմունքները, աղը, ձկան սոուսը և շաքարավազը: Թույլ կրակի վրա 3 ժամ եռացրեք: Եթե փրփուր առաջանա, հեռացրեք: Պատրաստի արգանակը հովացրեք:
  5. Չոր լապշան 20 րոպեով թրջեք տաք ջրի մեջ, որ փափկի: Լվացեք ու եռացրած ջրի մեջ լցրեք, 10 րոպե եփեք: Տեղադրեք խորը ափսեների մեջ, որոնցով պիտի մատուցեք ապուրը:
  6. Տավարի եփած փափկամիսը շատ բարակ կտորներով կտրատեք: Կտրտեք մանուշակագույն սոխը: Երկուսն էլ լցրեք լապշայով ափսեների մեջ:
  7. Արգանակը եռացրեք, լցրեք տավարի մսի ու լապշայի վրա: Ապուրը զարդարեք մաղադանոսով ու չիլի պղպեղի կտորներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ