...

Հեշտ ու համեղ. Ֆենկադա

Հեշտ ու համեղ. Ֆենկադա

Ֆենկադան՝ ճագարը՝ տոմատի սոուսի մեջ, ավանդական մալթյան ուտեստ է, կարելի է ասել՝ կղզու հպարտությունը:

Բաղադրիչները

  • 1,2-1,5 կգ կշիռ ունեցող մեկ ճագար
  • 4 մեծ, հասած լոլիկ
  • 2 խոշոր գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 200 մլ կարմիր չոր գինի
  • 200 մլ հավի կամ տավարի մսի արգանակ (կամ ջուր)
  • 2 ճ.գ. ալյուր
  • 2 ճ.գ. կարագ
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 2 դափնու տերև
  • չորացրած խնկածաղիկ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • 600 գ սպագետտի՝ ճագարի հետ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Ճագարը ոչ մեծ կտորների բաժանեք, թաթախեք ալյուրի մեջ: Հաստ հատակով խորը կաթսայի մեջ լցրեք կարագի ու ձիթապտղի ձեթի խառնուրդը, դրեք կրակին, ճագարի կտորները բոլոր կողմից լավ տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  2. Մանր կտրատեք մաքրած սոխն ու սխտորը: Լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, ապա՝ սառը ջուր, կեղևները հեռացրեք: Միջուկը խորանարդաձև կտրատեք:
  3. Բոլոր բանջարեղենները լցրեք ճագարով կաթսայի մեջ, ավելացրեք դափնու տերևը, աղը, պղպեղն ու խնկածաղիկը: Գինին լցրեք արգանակի (կամ ջրի) մեջ, ապա կաթսայի մեջ: Հասցրեք եռման աստիճանի, կափարիչը փակեք ու թույլ կրակի վրա 1-1,5 ժամ եփեք: Պատրաստի ճագարը պետք է շատ փափուկ լինի, համարյա պոկվի ոսկորից:
  4. Սպագետտին եփեք աղաջրի մեջ, վրան լցրեք ստացված սոուսը, իսկ ճագարները մատուցեք առանձին, տաքացրած ափսեի մեջ:

Խորհուրդ: Պարտադիր չէ հետևեք մալթյան ավանդույթներին. ճագարը կարող եք մատուցել նաև տապակած կարտոֆիլի կամ կանաչ աղցանի հետ: Պարտադիր է միայն սառը վարդագույն գինին, որն իդեալական է ճագարից պատրաստված ուտեստների համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ