...

Հեշտ ու համեղ. Հավը յամայկյան ձևով

Հեշտ ու համեղ. Հավը յամայկյան ձևով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 1-2 կծու պղպեղ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 թ.գ. աղացած մեխակ (гвоздика)
  • 1 թ.գ. աղացած դարչին (корица)
  • 1 թ.գ. աղացած մշկընկույզ (мускатный орех)
  • 2 թ.գ. հատիկավոր սև պղպեղ
  • մի փոքր աղացած սև պղպեղ
  • մի քանի ճյուղ ուրց
  • մի փոքր ձիթապտղի ձեթ
  • 2 հատ հավի բուդ
  • 2 հատ հավի թև
  • 2 ճ.գ. սոյայի սոուս

Պատրաստման եղանակը

  1. Սկզբում պատրաստեք մարինադը: Խառնեք կտրտած կծու պղպեղը, մանրացրած սխտորը, համեմունքները, ուրցի տերևների մի մասն ու ձիթապտղի ձեթը: Ստացված մարինադը քսեք հավի վրա, 1 ժամով թողեք մարինացվի: Եթե հնարավորություն ունեք, թողեք ողջ գիշերը:
  2. Թավայի մեջ լցրեք ձիթապտղի ձեթը, դրեք կրակին, հավի կտորները անընդհատ շուռ տալով՝ 10 րոպե տապակեք: Միսը պետք է բոլոր կողմերից ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա: Ավելացրեք սոյայի սոուսը և ևս 2 րոպե տապակեք:
  3. Հավը կափարիչով կամ փայլաթիթեղով ծածկեք ու 20 րոպեով տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև միսն ամբողջությամբ տապակվի:
  4. Եթե ուզում եք, որ հավն ավելի կարմիր լինի, պատրաստ լինելուց 5 րոպե առաջ հանեք կափարիչը կամ հեռացրեք փայլաթիթեղը:
  5. Հավը մատուցեք բրնձի հետ մեկտեղ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ