...

Քաղցր ու համեղ. Կաթնաշոռով ու խտացրած կաթով շոկոլադե նրբաբլիթներ

Քաղցր ու համեղ. Կաթնաշոռով ու խտացրած կաթով շոկոլադե նրբաբլիթներ

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 8 ճ.գ. ալյուր
  • 2 ճ.գ. կակաո
  • 1 պտղունց աղ
  • 4 ճ.գ. շաքարավազ
  • 5 հատ ձու
  • 450 մլ կաթ
  • 2 ճ.գ. բուսական յուղ, մի փոքր էլ՝ թավային քսելու համար
  • 300 գ կաթնաշոռ
  • 3 ճ.գ. խտացրած կաթ

Կարելի է ավելացնել

  • Խտացրած կաթ՝ ըստ ճաշակի
  • Հատապտուղներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը, կակաոն, աղն ու շաքարավազը լցրեք մեկ խորը պնակի մեջ:
  2. Ավելացրեք մի փոքր հարած ձվերը, կաթն ու բուսական յուղը: Միքսերով լավ հարեք, որպեսզի ջրալի խմոր ստանաք:
  3. Թավային յուղ քսեք ու նրբաբլիթները երկու կողմից տապակեք:
  4. Միջուկի համար կաթնաշոռը բլենդերով հարեք, խառնեք խտացրած կաթի հետ:
  5. Նրբաբլիթների վրա լցրեք ստացած միջուկը, փաթաթեք: Զարդարեք խտացրած կաթով ու հատապտուղներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   122 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ