...

Հետաքրքիր մարդիկ են ծռերը

Հետաքրքիր մարդիկ են ծռերը

Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հոկտեմբերի 1-ից սկսվող մեր ակտիվ գործունեության համար էական չէ, թե Նիկոլ Փաշինյանը դավաճանական պայմանագրերը կստորագրի մինչ հոկտեմբերի 1-ը, թե դրանից հետո։

Կարևոր է ոչ թե պայմանագրերի ստորագրումը կանխելը, այլ դրանց իրագործումը խափանելը։

Նա որևէ օր կարող է ստորագրել դրանք, ինչպես ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը։

Եվ կշարունակի նոր աղետներ բերել, եթե մնա աթոռին։

Ուստի առաջնային խնդիրն է օր առաջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նախ ընդհատվի նրա ձեռքով իրագործվող գահավիժման ընթացքը, ապա նաև չեղարկվեն նրա ստանձնած բոլոր դավաճանական պարտավորությունները»։

«ՉԻ». Հետաքրքիր մարդիկ են ծռերը. ունեն իրենց աշխարհը, որը որևէ առնչություն չունի իրական աշխարհի հետ:

Փոխանակ պայքարեն, որ իրենց բնութագրմամբ՝ դավաճանական պայմանագիրը չստորագրվի, ոտքները կախ են գցում, որ ստորագրի, որից հետո նոր հեռացնեն Փաշինյանին:

Եթե ստորագրեց, մի գիշերվա մեջ գրպանային խորհրդարանի միջոցով նաև կվավերացնի:

Ասենք՝ դրանից հետո ծռերը դուրս եկան փողոց, տապալեցին իշխանությունը և դարձան նոր իշխանություն: Ի՞նչ են անելու: Ի՞նչ է անելու արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Պապյանը: Հագնելու է սպիտակ կոստյումը, վերցնելու է Սևրի պայմանագիրը, կրծքին խփելու է Վիլսոնի նկարը, և՞: Ո՞ւր է գնալու և ի՞նչ է ասելու: Նախորդ լեգիտիմ կառավարությունը և խորհրդարանը վավերացրել են պայմանագիրը, հա, հիմա ուրիշ կառավարություն է, հետո՞:

Եթե ծռերի կամ ինչպես հիմա են իրենց անվանում՝ Բևեռի շարժառիթները ազնիվ են, նպատակը միայն իշխանություն վերցնելը չէ, ապա օր առաջ պետք է դուրս գան փողոց և փորձեն բացատրել, թե ինչ են ցանկանում կանխել: Իսկ այսպես ստացվում է՝ թող անի դավաճանությունը, որի հետևանքները վերացնել հնարավոր չէ, փոխարենը կհեշտանա նրանց իշխանությունից զրկելը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ