ԱԺ քպ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ասել է. «Սերժ Սարգսյանը շարունակում է պնդել, որ ինքը 2018 թվականին չի խաբել, քանի որը երբ ինքը ասել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, նկատի չի ունեցել, որ վարչապետ չի լինելու, քանի որ հավակնելն ու լինելը նույն բանը չեն:
Մի կողմ թողնենք, որ սա «ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոնս արև» մակարդակի դեռահասի արդարացում է...»:
«ՉԻ». Չէ, արի մի կողմ չդնենք էս պահը: Սա կարևոր է, որովհետև Ռուբեն Ռուբինյանը Նիկոլ Փաշինյանին դեռահաս է համարում:
Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանն է 30-ն անց տարիքում հարցազրույցներից մեկում բառացիորեն ասել. «ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոնս արև»: Սերժ Սարգսյանը նման բան երբեք չի ասել:
Ռուբեն Ռուբինյանն էն ժամանակ, երբ Փաշինյանը դեռահասի արդարացումներով էր զբաղված, դեռ խոխա էր, իմանար, դժվար այդ օրինակը բերեր: Շեֆի վրա թեմա բերեց: