...

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է արել «էլ տենց բան չանել»

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է արել «էլ տենց բան չանել»

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «․․․ադրբեջանական կողմից դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։

Սա ակնհայտորեն ԱԱԾ մամուլի ծառայության ստանդարտ հաղորդագրություն չէ, այլապես կնշվեր, որ «անհայտ անձի գրպանում եղել է 3 գրամ հաշիշանման զանգված»։ Բայց մոտեցումն ինքնին միանգամայն քաղաքակիրթ է։ Նույն հաջողությամբ ԱԱԾ-ն կարող էր հաղորդագրություն տարածել այն մասին, որ անցյալ տարի «անհայտ անձինք ադրբեջանական կողմից դեռևս չպարզաբանված տեխնիկական միջոցների կիրառմամբ, դեռևս չպարզված հանգամանքներում և դեռևս անհայտ նպատակներով ներխուժել են ՀՀ տարածք, 7-8 կիլոմետր առաջացել և առանց համապատասխան շինթույլտվության իրականացրել ապօրինի կառուցապատման աշխատանքներ։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ 

Վստահ ենք՝ այդ դեպքում Ադրբեջանի ԱԱԾ-ն շատ արագ կհայտնաբերեր մեղավորներին և կհանձներ հայկական կողմին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ