...

Հիմա ո՞վ է շահարկողը

Հիմա ո՞վ է շահարկողը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պարգևավճարների թեմային, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի՞նչ նպատակ են հետապնդում պատերազմի օրերին ՀՀ իշխանության վերաբերյալ ՍՈՒՏ տարածող և ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ անող անձինք, կայքերը, ֆեյքերը և իրենց հետևում թաքնված դերակատարները: Ի՞նչ տարբերություն կա իրենց և Ալիևի կամ Էրդողանի քարոզիչների միջև»: 

«ՉԻ». Եկեք հասկանանք, թե ինչ շահարկման մասին է խոսքը: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարել է, որ պարգևավճարները համարժեք վարձատրությանն ուղղված միջոցներ են. «Պարգևավճարները պետք է լինեն։ Պետական բյուջեով պարգևավճարների չափը նախատեսված է, այս պահին կդժվարանամ չափն ասել, ծանոթացեք ծրագրին, այնտեղ նշված է»:

Ասել է մարդը: Շատերն էլ սա քննադատում են: Ոչ թե Էդվարդ Հովհաննիսյանին, այլ, որ պատերազմական ժամանակաշրջանում պարգևավճարները կարելի էր բյուջեի մեջ չմտցնել, այլ այն ծախսել բանակի, ռազմական նպատակների վրա: 

Կոնկրետ խոսքին կոնկրետ մեկնաբանություններ են տրվել: Այստեղ որտե՞ղ է շահարկումը: Թող դրա փոխարեն Ալեն Սիմոնյանը գնա ՊԵԿ նախագահի մոտ ասի՝ ապեր, ինչի՞ ես ասել, որ պարգևավճարները պետք է լինեն: Ի՞նչ նպատակ ունի պատերազմի օրերին նման հայտարարություններ անելը: Ջուր-մուր ես լցնում թշնամու ջրաղացին:

Փոխարենը մարդկանց Ալիևի ու Էրդողանի հետ է համեմատում: Վատ չի, վատ չի, հեսա Սորոսի հետ էլ կհամեմատի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ