...

Հույս չունենաք. Չեն փոխվելու

Հույս չունենաք. Չեն փոխվելու

Բնավ հետաքրքիր չէ` ինչ են քննարկում  «ընդդիմադիրները» խորհրդարանական լսումներում։ Բնավ զարմանալի չէ, որ ո՛չ նրանք, ո՛չ իշխանավորները երկրի համար ճակատագրական այս վիճակում հնարավորություն չունեն ռացիոնալ լուծում առաջարկելու։

Գիտե՞ք` ինչու։

Որովհետև երբեք չեն մտածել Հայաստանի և Արցախի ապագայի մասին։ Որովհետև 1998-ից մեր կարգախոսը ոչ թե «մահ կամ ազատությունն» է, ոչ թե «ապագա կա ապագան», այլ «կզիջենք, երբ ստիպված կլինենք»֊ը։ 

Ահա այս լոզունգով են ապրել ՀՀ բոլոր իշխանությունները` 98-ից սկսած։ Ապրել են սեփական անձի և ընտանիքի բարեկեցությունն ապահովելու նպատակով` քողարկվելով ոչմիթիզական քարոզով։

Այսինքն` 98-ից հետո զիջել են ինչ ասես` գույք, մշակույթ, լեզու։ Զիջել են ստիպված, Հայաստանի ապագայի հաշվին։ Բայց իրենցն ապահովել են։

Ի՞նչ ռացիոնալ լուծում կարելի է ակնկալել 20 տարի իշխած ուժերից, որոնց լիդերներից շատերի իրական նպատակը կապիտալի պահպանումն է։ Իսկ դա առայժմ կարելի է անել` ընդդիմություն աշխատելով, այն էլ` Նիկոլի ընդդիմություն։

Իշխանությունը նույնպես որևէ հույս չի ներշնչում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ տգետ է ու վախկոտ, այլ որովհետև վճարում է իշխանության գալու գինը։

Զուր են ազնիվ մտավորականների, իրավապաշտպանների, քաղաքական գործիչների հույսերը, թե կարելի է հուշել կամ ստիպել իշխանությանը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին, որ ճիշտ քայլեր անի։ Չի անելու։ Նրա «առաքելությունը» դա չէ։

Ուստի քանի դեռ Հայաստանում իշխում է ՔՊ-ն, քանի դեռ եթերն ու հասարակության միտքն աղտոտվում են Նիկոլին մերձ «գործիչների» անհոդաբաշխ արտահայտություններով, քանի դեռ ընդդիմությունը ՀՅԴ-ն ու շրջապատն են, վերոնշյալ լոզունգը չի փոխվելու։

Եզրակացություն. պետք է փոխել բոլորին, որովհետև իրենք փոխվելու հնար չունեն։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ