...

Իհարկե, դուք այդ տեսակը չեք

Իհարկե, դուք այդ տեսակը չեք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ասել է. «Մենք կամուֆլյաժով նկարվող տեսակ չենք»:

«ՉԻ». Բա որ ասում ենք՝ սա հերոսների խորհրդարան է, չէիք հավատում: 20 տարի քաջաբար երկիր են պահել: Ու այդպես հերոսաբար էլ Արցախի հարցը լուծել:

2016-ին ՔՊ-ն շարունակեց նախկինների բարի ավանդույթները, հերոսաբար գնացին կռվեցին: Առաջին գծում: Հենց դա վճռեց այդ պատերազմի ելքը: Բա «Ելք» խմբակցությունը դրանից է առաջացել: Բա ո՞նց: Իսկ այն, որ այդ պատերազմի օրերի հարյուրավոր լուսանկարներ կան, որտեղ ՔՊ-ականները կամուֆլյաժով, տարբեր դիրքերով նկարված են, էդ հո իրե՞նք չեն նկարել: Իրենք հո այդ տեսակը չե՞ն: 

Այնտեղ ինչ-որ մեկը ապարատով նկարելուց է եղել, ասենք՝ բնությունը, ՔՊ-ականները պատահաբար օբյեկտիվի առջև են հայտնվել: Պարզ բան է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ