...

Ինչպե՞ս Հայրենիքը վերածել անշարժ գույքի

Ինչպե՞ս Հայրենիքը վերածել անշարժ գույքի

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ»։

Որևէ մեկը վայր ընկնող նշաձողի շրխկոց չլսե՞ց։ Ի՞նչ հայրենազրկում, ի՞նչ էթնիկ զտումներ, պարզվում է՝ խոսքն ընդամենը «հայերին իրենց տներից արտաքսելու» մասին է, այսինքն՝ Ադրբեջանը համարյա բնակարանային հարցեր է լուծում։ Պատկերացնո՞ւմ եք՝ 1941-ին որևէ մեկը հայտարարեր, թե Հիտլերի նպատակը «Մոսկվայի բնակիչներին իրենց բնակարաններից արտաքսելն է»։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումը նաև պայքարի նոր ռազմավարություն է ենթադրում․ այն է՝ ադրբեջանցիների ներխուժման դեպքում ցույց տալ բնակարանների սեփականության վկայականները և այդպիսով կանխել նրանց ապօրինի մտադրությունները։ 

Եթե այսպես շարունակվի՝ Նիկոլ Փաշինյանը վաղն էլ կարող է հայտարարել, թե «Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փորձում է Արցախում ազատ տնտեսական մրցակցություն ստեղծել և իր ապրանքների համար նոր շուկա ձեռք բերել»։ 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ