...

Իրար գզելու արվեստը

Իրար գզելու արվեստը

Լրագրող Մկրտիչ Կարապետյանը գրել է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից կառավարությունը ևս 6.8 տոկոս նվեր ստացավ։ Նվերը ստացվել է «ԱՄՓ հոլդինգ»-ից, որի բաժնետերերն էին Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը և Գուրգեն Ամբարյանը։ Ինչպես նախորդ նվիրատվության դեպքում, այս դեպքում ևս պայմանագիրը չկա, որ նայենք դրա մեջ ինչ է գրած։ Այսպիսով, ԶՊՄԿ-ում պետական փայը անցնում է 21 տոկոսից, կառավարությունը հավանաբար տնօրենների խորհրդում ևս մեկ նշանակում կանի»:

«ՉԻ». Բայց էս ի՞նչ անհաշտ իշխանություն ու ընդդիմություն են: Տեսնո՞ւմ եք՝ ոնց են իրար գզում: Ծայրահեղ արմատական դիրքերի մեջ են: 

Չգիտենք, թե արմատական ընդդիմադիր Վահե Հակոբյանն ինչու է այսքան առատաձեռն իշխանության հանդեպ: Հա, վայ, կներեք, նրա եղբայրն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատերը, սխալվեցինք, թե չէ Վահե Հակոբյանն ի՞նչ կապ ունի այդ հսկա ու խիստ շահութաբեր ձեռնարկության հետ: Իր ունեցած-չունեցածն էլ ընդամենը մի երկու տուն է. Դուբայում, թե Իսպանիայում, չենք հիշում, հաշիվը խառնել ենք:

Ասում ենք՝ Քոչարյանին բաց թողեցին Հայաստանից, գուցե դա՞ արժե 6,8 տոկոս: Կամ Էդգար Ղազարյանը քաղաքական դաշտում «մուտիտ» է անում ու խաղեր տալիս, հնարավոր է... չէ, էս մեկը՝ դժվար:

Թող մեր հարևան երկրները պայթեն նախանձից, որ մեզ մոտ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն այսպիսի ջան-ջիգյար մակարդակի են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ