Հանրայինի հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը գրել է. «Նոր մի քաղտեխնոլոգի էի լսում, որ ընդդիմադիր ԶԼՄ-ների մշտական հյուրն է։ Ասում է՝ Վաղարշապատի ընտրություններում մեղավոր էին գյուղացիները, գլոբալիստները, Մեծ Բրիտանիան, թուրանիզմը, Արևմուտքը։ Փաստորեն եկել էր ասելու, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու»:
«ՉԻ». Իշխանության գլխավոր քարոզիչներից մեկը, իրականում ինքն էլ չհասկանալով, ձեռք է առնում Նիկոլ Փաշինյանին:
Որովհետև Փաշինյանն էր, որ արցախյան պատերազմում պարտվելուց և Արցախը տանուլ տալուց հետո խորհրդարանում հայտարարեց, թե ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում:
Բնականաբար, վարչապետի այդ խոսքը ծաղր ու ծանակի առարկա, հումորների, մեմերի մշտական ուղեկցողը դարձավ:
Ու հիմա Պետրոս Ղազարյանը ծաղրում է ընդդիմությանը, որ վերջինս իր ձախողումները վերագրում է ամեն ինչին, բացի իրենից: Ու ծաղրում է Նիկոլ Փաշինյանի այն խոսքերով, որի համար նրա վրա բոլորը ղժժում են մինչև հիմա: