...

Կադիրովի կադրն ու ղադրը

Կադիրովի կադրն ու ղադրը

Կարգալույծ արված քահանա Տեր Արամը (Ստեփան Ասատրյան) Հովհաննավանք եկեղեցու տարածքում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում և սխալ չեմ համարում։ Դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապե՞տ է, այդ նույն բանը Չեչնիայում կարո՞ղ եք հայտարարել»:

«ՉԻ». Հազվագյուտ նմուշ է: Չէ, էլի, մարդը, թեկուզ նախկին հոգևորականը, երազում է Հայաստանում Կադիրովի պես բռնապետ ունենալ: Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Փաշինյանն այսպես ատամներով պահում սրան: 

Բռնապետություն հաստատելու համար պետք են, հաստատ պետք են այսպիսի կադրերը: Պիտի այնպիսի բարքեր հաստատվեն, որ ոչ ոք չհամարձակվի Հայաստանում հայտարարել, թե Փաշինյանը բռնապետ է: Թե չէ հետը այնպես կվարվեն, ինչպես Չեչնիայում: 

Անեկդոտը հիշեցրեց, Ռեյգանն էր համով պատմում, որ ինքն ու Բրեժնևը վիճում են դեմոկրատիայի շուրջ, Ռեյգանն ասում է՝ մեզ մոտ այնպիսի ժողովրդավարություն է, որ ցանկացած ոք կարող է գալ Սպիտակ Տան առջև կանգնել ու հայհոյել ԱՄՆ-ի ղեկավարին: Բրեժնևն էլ արձագանքում է, թե մեզ մոտ էլ է նման ժողովրդավարություն: Ցանկացած ոք կարող է Կրեմլի առջև կանգնել ու հայհոյել ԱՄՆ-ի ղեկավարին: 

Իմիջիայլոց, Կադիրովն այսքանից հետո պարտավոր է զորակցություն հայտնել Փաշինյանին ու Ստեփան Ասատրյանին, ձեռի հետ էլ պատրաստակամություն հայտնել սպեցնազ ուղարկել Հովհաննավանք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ