...

Վերջում ծառ է փնտրելու

Վերջում ծառ է փնտրելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»:

Նշենք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ էր հռչակվել Մայր Աթոռի կողմից:

«ՉԻ». Իսրայելում հիմնական կրոնը հուդայականությունն է: Մտածում ենք՝ երևի Նիկոլ Փաշինյանը «Նորաձև կրթության» շրջանակներում որոշել է Հայաստանում էլ հուդայականություն տարածել:

Բայց էդ մարդուն պետք է բացատրել, որ հուդայականությունը ոչ մի կապ չունի Հուդայի հետ, էն որ մատնեց Հիսուսին, այլ կապ ունի Հուդա թագավորի հետ, որի անունով է եղել Հուդայի թագավորությունը:

Դրել, այդ սխալ Հուդայի կոնսպեկտներով է առաջնորդվում: Դրա համար էլ Հայաստանում հիմա արդեն սուտ մատնությունը հերոսություն է համարվում, մատնիչները իշխանությունների սիրելիներն են, սուտ վկայություն տվողները՝ պետականամետներ, հոգևոր առաջնորդներին ուրացողները՝ սրբեր:

Էդ Հուդայի կոնսպեկտները քանի ձեռքից չեն վերցրել, շարունակելու է կեղծ հուդայականությունը տարածել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   176 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ