...

Նիկոլ Փաշինյանի երազը


Առավոտյան արթնացել է, տեղը տեղին սափրվել, մատներով սրտիկը ցույց տվել, դեղերը խմել (Իջևանից ուղարկած տնականով), ու հիմա Աննայի հետ հեծանիվով գնում են Հովհաննավանք՝ պատարագի մասնակցելու։ Բայց դեռ տնից դուրս չեկած՝ Աննան սկսում է սղոցել․  «մի հատ խանութիկ եմ տեսել, նենց սիրուն զարդեր կային, արի ճամփին մտնենք, մի քանի հատը վերադարձնենք ժողովրդին․․․»։ «Լա՛վ, էլի, հերիք ա, բարկանում է ինքը, էն անգամ էլ 12 հազար դոլարանոց կոշիկները վերադարձրեցինք ժողովրդին, սկի էրկու օր է՛լ չհագար, ասեցիր սեղմում ա, ավելի լավ ա՝ հետ գալուց մտնենք Աշտարակ, մի 20-30 լիտր խաղողի արաղ վերադարձնենք ժողովրդին»։ Աննան նոթերը կիտում է, բայց ձայն չի հանում․․․

Քաղաքից դուրս են գալիս ու հեռվում ինչ-որ եկեղեցի տեսնում։ «Վայ, ինչ լավն ա, ոգևորվում է Աննան, արի վերադարձնենք ժողովրդին, ահագին էլ տարածք ա, սաունա կսարքենք, կողքը լոբի-բան կցանեմ․․․»։ «Չէ, էդ մեկը չեմ կարա, Փաշազադեն ասել ա՝ էդ Իրևանի ղազիյաթին պիտի փոխանցես», քթի տակ փնթփնթում է ինքը, ու Աննան ավելի է մռայլվում։

Մոտենում են Հովհաննավանքին։ Անվտանգության ուժերն արդեն շրջափակել են տարածքը, հերթապահ ուղղաթիռն օդում է, գյուղացիներին ժամանակավորապես տարհանել են ու նրանց փոխարեն հուսալի մարդկանց բերել, և իրենք դանդաղ քայլում են դեպի վանք։ «Լա՛վ, գոնե էն Սծյոպիկի 30 արծաթը իմ քարտո՛վ փոխանցի, իմը 5 տոկոս քեշ-բեք ունի», դժգոհ ձայնով ասում է Աննան ու շարունակում․ «հիմա ի՞նչ, դրան պիտի կաթողիկոս նշանակե՞ս, ես էլ պիտի դրա ձեռը պաչե՞մ»։ «Վաբշե-տը ես է՛լ կարամ կաթողիկոս դառնամ, որովհետև պաշտոնապես ամուսնացյալ չեմ», քթի տակ ծիծաղում է ինքը։ «Ամուսնացյալ չես, բայց էրեխաունեցյալ ես», բարկանում է Աննան ու արմունկով հարվածում նրա փորին։ Ինքը փորը բռնում է ու միանգամից չոքում հենց վանքի մուտքի առաջ։ Դա տեսնելով՝ ՔՊ-ական վերնախավը, թիկնազորը, Երևանից բերված գյուղացիները, մի խոսքով՝ բոլորը նույնպես ծնկի են իջնում, ու նույն պահին վանքից դուրս է գալիս աչքերն արագ-արագ աջուձախ փախցնող ինչ-որ արարած՝ «դուխով» գրությամբ վեղարի տակից երևացող չոլկայով, մի ձեռքին՝ թզբեհ, մյուս ձեռքին՝ Քադիրովի նկարը․․․ 

Արթնանում է չորացած բերանով և տագնապի սուր զգացողությամբ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   169 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ