...

Կարևորը Ավստրիան է

Կարևորը Ավստրիան է

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հավատարիմ մնալով Շարժման սկզբունքներին, մասնավորապես, որ այն արդարության և ճշմարտության շարժում է և բնականաբար ենթադրում է նաև ստի դեմ պայքար, ապա որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին»:

«ՉԻ». Բայց ի՜նչ շան բախտ ունեն իտալացիները: Տրաքած խաղով վերջին վայրկյաններին ո՞նց խփեցին խորվաթներին ու խուսափեցին պարտությունից էլ, խայտառակությունից էլ: Մոդրիչն էր մեղք: Դեմքին նայել չէր լինում: Հազիվ էր լացը զսպում:

Իսկ ավստրիացիներին մալադեց: Ֆրանսիային ու Հոլանդիային ծալին, մի կողմ դրին: Թիմային խաղով շատ տպավորեցին, մանավանդ Զաբիտցերը:

Հա, ի՞նչ էինք ուզում ասել. Սուրեն Պետրոսյանն էլ է երևի ֆուտբոլ նայում: Ասուլիս էր հրավիրել, հետո այն չեղարկեց: Ժամը հարմար չէր, ֆուտբոլ կար: 

Հիմա էլ նոր անոնս է հայտարարել. ասում է՝ հեսա տեսեք ինչեր եմ ասելու, մանրամասն, թիզ առ թիզ, անուն առ Գառնիկ: Էդ որոշ ժամանակն էլ Եվրո-2024-ն է, սպասի, վերջանա, իր տղամարդու խոսքը կասի: Բայց չի ասի. ֆուտբոլը պրծավ, Փարիզի օլիմպիական խաղերն են սկսելու:

Հ.Գ. Մեկը Սուրեն Պետրոսյանի գրածի տակ լավ է արձագանքել. «միթոմ ի՞նչ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ