...

Կարգին հաց է՛լ չեն տվել

Կարգին հաց է՛լ չեն տվել

Ռուսաստանցի լրագրողներից մեկը հրապարակել է Կրեմլում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ճաշի կերակրացանկը։ Մատուցվել է ապխտած բադով աղցան, խեցգետին, սալյանկա, ծովային պերկես՝ ծնեբեկով, սթեյք և այլն։

Սա հենց այն ճաշն է, որի ժամանակ Պուտինն ալկո-սփրեյով ախտահանել է Փաշինյանի ձեռքերը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սեղանի շուրջ տեղավորվելուն պես Փաշինյանը թեքվել է Պուտինի ականջին, հետաքրքրվել, թե երբ են բերելու «գարյաչին», ապա փորձել ձեռքերով ապխտած բադի աղցանից դուռում սարքել՝ միաժամանակ հոտոտելով ալկո-սփրեյն ու անհանգիստ հայացքով ուսումնասիրելով բաժակները։ Հենց դրանից հետո էլ Կրեմլի խոհարարները որոշել են այնուամենայնիվ սալյանկա մատուցել՝ թթու վարունգով, բանով․․․ 

Իսկ ընդհանրապես՝ հայկական կողմի գնահատմամբ, ճաշն այնքան էլ հաջող չի ընթացել։ Ոչ պեռաշկի է մատուցվել, ոչ կուկուռուզ, ոչ քյալլա։ Պրն Փաշինյանը դա գնահատել է որպես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կոպտագույն խախտում և պատասխան կենացում ռուսական կողմին կոչ է արել հետագայում սեղան գցելու առաքելությունը պատվիրակել այլ կառույցների։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ