...

Կաթնամթերքն ու մսամթերքը էժանացել են, խմիչքը՝ թանկացել

Կաթնամթերքն ու մսամթերքը էժանացել են, խմիչքը՝ թանկացել

Փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի գները նվազել են 0.8 %-ով: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում 4.1% գնանկում է եղել:

Հատկապես նվազել են կաթնամթերքի, պանրի, ձվի և մսամթերքի գները՝ համապատասխանաբար 4.4 և 1.1 %-ով: 

Ըստ պաշտոնական տվյալների՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում փետրվարին 2019 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6 %, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 4.4 % գնանկում: Ձվի գինը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 25.9 %-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ` 18.3 %-ով:

Իսկ մսամթերքի շուկայում փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ գրանցվել է 4.0 %, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ՝ 1.1 % գնանկում:

Ձկան շուկայում ևս գնանկում է արձանագրվել:

Այս ապրանքներից բացի, նվազել են նաև բանջարեղենի գները: Փետրվարին հունվար ամսվա համեմատ 0.1% գնանկում է եղել, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 12.9 %:

Մրգի դեպքում պատկերը մի փոքր այլ է: Փետրվարին մրգի գինը բարձրացել է 0.1%-ով, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էժանացել է 2.1 %-ով:

Համաձայն վիճակագրության՝ շաքարավազն անցյալ ամսվա ընթացքում թանկացել է 0.3 %-ով, իսկ 2019 թվականի փետրվար ամսվա համեմատ էժանացել է 13.2 %-ով:

Մի շարք ապրանքներ նույնպես թանկացել են: 

Փետրվարին հունվարի համեմատ հացաբուլկեղենի, ձավարեղենի, յուղերի և ճարպերի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում արձանագրվել է 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2 %, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 4.3 % գնաճ:

Ի դեպ, ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 6.1 %:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ