...

Կեսը՝ ներսից, կեսը՝ դրսից

Կեսը՝ ներսից, կեսը՝ դրսից

Համացանցում ակտիվ քննարկվում է մի տեսանյութ, որտեղ Բրյուսովի պետական համալսարանի դասախոսը՝ համալսարանների միավորման նախագծի թեմայով քննարկման ժամանակ ասում է. «Բա որ Պուտինը հարցնի` Նիկոլ Վովաևիչ, ինչո՞ւ փակեցիք Բրյուսովը, ի՞նչ եք պատասխանելու»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ Պուտինը Նիկոլ Վովաևիչին նման հարց չի տա, քանի որ ավելի կարևոր գործերով է զբաղված. ռազմական դրություն, զորահավաք, Խերսոնի շրջանի բնակչության էվակուացիա, մի խոսքով՝ պատերազմ:

Բայց թե ինչի՞ են ոգևորվել քոչարյանականները, որոնք, ուշադրություն դարձրեք, Պուտինին կոչ են անում որպես պատասխան փակել գազի խողովակը, ռուսական ռազմական ակադեմիաներից հեռացնել հայ կուրսանտներին, հայ խոպանչիներին ետ ուղարկել, ներդրումներ չանել, երկաթուղին փակել, ատոմակայանին վառելիք չտալ և այլն, դա արդեն այլ հարց է:

Այսինքն՝ փոխանակ իշխանությունների քայլերի դեմ պայքարեն, դրսից մարդ են կանչում, ասում՝ եկեք պատժեք պետությանը: Հենց պետությանը, ոչ թե՝ իշխանություններին: Որովհետև գազամատակարարումը դադարեցնելով՝ պետությունն է տուժելու առաջին հերթին: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   388 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ