...

Կնունք ու հարսանիք թողած՝ ավագանի չեն օրհնում

Կնունք ու հարսանիք թողած՝ ավագանի չեն օրհնում

« - Դուք ավագանու նիստին ներկա չէիք, նորընտիր ավագանիներն օրհնություն չստացան, հատուկ հրավե՞ր էր պետք։

- Ոչ, դա պարտադիր չէ, իմ ներկայությունը պարտադիր չէ ավագանու առաջին նիստին, բացի այդ, ես ամբողջ Շիրակի մարզի թեմի առաջնորդն եմ, ոչ միայն Գյումրիի»։

Սա հատված էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Իսկապես, ի՞նչ պարտադիր է, որ սրբազանը մասնակցի այս կարգի երկրորդական արարողություններին: Լրագրողը տեղյակ չէ, որ այդ օրը, ճիշտ նույն ժամին կար շատ ավելի կարևոր կնունք ու մի մեծահարուստի օֆիսը օրհնելու անհրաժեշտություն:

Ինչո՞ւ սրբազանը պետք է գնա քաղաքապետարան և օրհնի դևերին ու նրանց հետ կոալիցիա կազմած «Բալասանյան» դաշինքին: Այդ դաշինքի անդամներն ընտրության և փրկության շանս ունեին, բայց նախընտրեցին Մորմոնային: Թող գոհ լինեն, որ սրբազանը իրենց հրապարակային չի անիծում:

Ընդհանրապես Միքայել սրբազանը կարող է խճանկար փոխել մեր քաղաքական իրավիճակում: Գարեգին Բ-ն այդքան խիզախություն չունեցավ ու գնաց օրհնեց նորընտիր խորհրդարանը, բայց Աջապահյանը կարող է միջնադարյան Հռոմի Պապերի օրինակով Գյումրիի ավագանուն հայտարարել եկեղեցու ողորմածությունից դուրս: Դա մեր աստվածավախ հասարակության մոտ նոր իրավիճակ կստեղծի, մարդիկ վերջապես կհասկանան, որ պետք չէ համագործակցել սրանց հետ: Մի խոսքով՝ Աջապահյանը շանս ունի մտնելու Հայոց նորագույն պատմության մեջ՝ ոսկե տառերով գրելով իր անունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ