...

Մի քիչ բարձր պահեք ձեզ

Մի քիչ բարձր պահեք ձեզ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը տեսանյութ է արել և հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ փորձելով նկարագրել այսօրվա Նիկոլ Փաշինյանի՝ ընտրողների հետ նախատեսված հանդիպումը Գյումրիում՝ ակնարկելով, որ չնայած օգտագործված վարչական ռեսուրսին, հավաքն անցել է կիսադատարկ հրապարակում։

«ՉԻ». Մեկը հարցնի՝ ձե՞զ ինչ, թե որ քաղաքական ուժի հանրահավաքին որքան մարդ է մասնակցում: Թե՞ համատեղության կարգով նաև «Գելափի» Գյումրու մասնաճյուղի ղեկավարն եք և փորձում եք սոցիոլոգիական պատվեր կատարել:

Իսկ գուցե ժամանակն ավելի արդյունավե՞տ օգտագործեք. օրինակ՝ հատ-հատ ընդունեք Շիրակի մարզից գերեվարվածների հարազատներին ու փորձեք մխիթարել: Հաստատ ավելի կարևոր գործ արած կլինեք, քան ձեր քաղաքական հայացքներն այս աստիճան հանրայնացնելը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, քաղաքական ամբիցիաներ ունեք, կարելի էր թողնել տեղապահի պաշտոնը և ընդգրկվել, ասենք, «Հայաստան» դաշինքում: Իմիջիայլոց, Քոչարյանը խոստացել է, որ իր բոլոր աջակիցները կունենան պաշտոններ, իսկ արդեն ունեցողները՝ ավելի բարձր պաշտոններ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ