...

Քո սրած ճիպոտը

Քո սրած ճիպոտը

Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Միքայել Սրբազանին, ասել է. «Ամբախ-զամբախ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Առաջարկում եմ ներմուծել Իրանից պատժամիջոց․ ճիպոտահարել»:

«ՉԻ». Ռուբեն Բաբայանին խորհուրդ կտանք զգույշ լինել: Մարդ ես, մեկ էլ տեսար, մի օր էլ իր առաջարկած պատժամիջոցն իր վրա կիրառեն՝ ամբախ-զամբախ խոսելու համար: 

Այսինքն՝ այն, ինչը հիմա խոսում է, վաղը հայկական շարիաթը կարող է որակել ամբախ-զամբախություն, ու հենց Տիկնիկայինի դեմը ճիպոտահարվել: Ընդ որում, չինական ճիպոտով, քանի որ Իրանը ճիպոտների արտահանում չի իրականացնում: Իրենց էլ է պետք:

Իսկ չինականը, ասենք ձեզ, իրանականի պես որակյալ չի, ահավոր դաղում է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   136 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ