...

Գարեգին Բ-ն պետք է որոշում ընդունի

Գարեգին Բ-ն պետք է որոշում ընդունի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքիեպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Էրմինիստանը հաղթեց Հայաստանին»:

«ՉԻ». Ընդամենը երեկ էր, որ Մայր Աթոռը հայտարարություն տարածեց և ողջունեց Նիկոլ Փաշինյանի՝ հոգևոր առաջնորդների հետ երկխոսություն սկսելու առաջարկը: Հայտարարության մեջ նաև նշված էր, որ եկեղեցին կողմ է և ամեն ինչ անելու է հանրային համերաշխություն ապահովելու համար:

Հիմա կամ Աջապահյանը չի ընդունում Գարեգին Բ-ի առաջնորդությունը և իր համար մեկ է, թե ինչ կոչեր է հնչեցնում հայոց եկեղեցու ղեկավարը, կամ էլ Գարեգին Բ-ն այնքան էլ անկեղծ չէ իր հոտի հետ:

Երրորդ տարբերակ չկա, իսկ թվարկված երկուսը շահեկան չեն Գարեգին Բ-ի համար:

Փաստորեն, եկեղեցում շատ ավելի վատ իրավիճակ է ստեղծվել, քան պետական համակարգում: Իշխանությանը քննադատում էին, որ չի տիրապետում իրավիճակին. երկրի ղեկավարը մի բան է ասում, իսկ, օրինակ, ԱԳ նախարարը՝ մեկ այլ բան: Հիմա Գարեգին Բ-ն, որպեսզի ապացուցի, որ մի կողմից՝ չի խաբում հոտին, իսկ մյուս կողմից՝ տիրապետում է իրավիճակին, ունի մեկ ելք՝ Միքայել արքիեպիսկոպոսին հեռացնի պաշտոնից:

Թող գնա և դառնա «Հայաստան» դաշինքի հոգևոր հայրը, խոստովանահայրը, մեղքերին թողություն տվողը:

Չհեռացնելու դեպքում, ևս մեկ անգամ կրկնենք, Գարեգին Բ-ն կընդունի, որ հոտին բառիս բուն իմաստով է հոտի տեղ դրել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1705 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ