...

Լավ եք անում, լավ եք անում

Լավ եք անում, լավ եք անում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակել է մի փաստաթուղթ, որը պարունակում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման համար «խաղաղության պայմանագրի» բանակցությունները մեկնարկելու կետեր: Մասնավորապես, փաստաթղթի 2-րդ կետում նշված է, որ համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե որպես իշխող թիմի ներկայացուցիչ, տեղյա՞կ է այս փաստաթղթից և ինչպե՞ս կմեկնաբանի, ասել է. «Եթե այդ փաստաթուղթը դեռևս չի ստորագրվել, ապա այդ դեպքում, թույլ տվեք ինձ զսպեմ և գռեհիկ արտահայտություններ չանեմ Աշոտյանի արածի վերաբերյալ: Բանակցվում է, թե չի բանակցվում, դա իր խելքի բանը չէ, և երկրորդը՝ իր գործը չի»:

«ՉԻ». Շատ անկեղծ մարդ է Հովիկ Աղազարյանը: Մարդուն հարցնում են՝ ճի՞շտ է, որ Արցախը Ադրբեջանին ենթակա դարձնելու կետեր պարունակող փաստաթուղթ է դրված բանակցությունների սեղանին, ասում է՝ ձեր խելքի բանը չի:

Այսինքն՝ սրանք այնքան են ժամանակից առաջ ընկել, այնքան խորը գիտելիքներ ունեն, որ հասարակ մահկանացուներս սրանց կողքին ուղղակի «տուպոյներ» ենք, բան չենք հասկանում: Իրենք գիտուններ են:

Բան չունեն ասելու, բայց իրողությունները թաքցնել, կոծկել, թե ուր են տանում Արցախը, Հայաստանը, դա էլ չեն կարող, մնում է լեզու ցույց տան, ծամածռություններ անեն ու ասեն՝ լավ ենք անում, ձեր ի՞նչ գործն է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ