...

Փառք ու պատիվ օրենքի և իրավունքի նվիրյալներին

Փառք ու պատիվ օրենքի և իրավունքի նվիրյալներին

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հարուցված քրգործը կարճվել է: Մասնավորապես Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք համապատասխան իրավական նորմի բացակայության պայամաններում օժտված չեն եղել իրականացրած կառուցապատման համար Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և նրան վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ:

«ՉԻ». Անգամ Սերժ Սարգսյանի իրավապահ համակարգն այսքան արդար չէր Սյունիքի նախկին մարզպետի նկատմամբ: Տարիներ շարունակ այդ հրաշալի մարդուն տանում-բերում էին և փորձում էին ինչ-որ բան գտնել նրա վրա: Իսկ Նոր Հայաստանի իրավապահ համակարգը չունի այդ գործելաոճը՝ Սուրիկ не в чем не виноват և վերջ: 

Կարծում ենք, Սուրիկ Խաչատրյանը ճիշտ կանի այս ամենն այսպես չթողնի և դիմի դատարան իր բարի համբավը արատավորելու համար: Ի վերջո, քաղաքապետարանի պատասխանատուները պետք է պատժվեն դոկտոր-պրոֆեսորի բարի համբավը արատավորելու համար: Չի կարելի անպատասխանատու հայտարարություններով ստվեր գցել գիտամանկավարժության և պետականաշինության ոլորտներում անուրանալի դերակատարություն ունեցող պետական այրի համբավի վրա: Այդ մարդը չի կռվել և ազատագրել հայկական հողերը, որպեսզի ինչ-որ չինովնիկներ, որ փողոց են փակել իբր հեղափոխություն անելու համար, նոր պայմաններում փորձեն վարկաբեկել նրա անցած փառապանծ ուղին:

Դեռ լավ է, որ իրավապահ համակարգում կան նվիրյալներ, որ կանխել են այդ չարագործությունը: Փառք և պատիվ իրավունքի և օրենքի այդ անխոնջ մարտիկներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ