...

ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն էլ է Քոչարյանը ստեղծել

ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն էլ է Քոչարյանը ստեղծել

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում հայտարարել է. «Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի վերաբերյալ երկրորդ նախագահի մոտեցումներին, ամրագրեմ կարևոր բան՝ այդ ինստիտուտի համակարգը ներդրվել է նախագահ Քոչարյանի ժամանակ։ Նա ոչ միայն կարևորել, այլև զարգացրել է այդ ինստիտուտը»։

«ՉԻ». Բանից անտեղյակ մարդուն կթվա, թե Քոչարյանը եկել է Հայաստան ու ասել՝ եկեք Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ ստեղծենք: Եվրախորհրդին անդամակցելիս դա Հայաստանին ներկայացրած պահանջներից մեկն է եղել: 

Սա՝ մի կողմ: Հիմա որ քոչարյանականները հայտարարում են, որ ՄԻՊ-ի պաշտոնը շուտով զբաղեցնող Քրիստինե Գրիգորյանը իշխանությունների դրածոն է և հլու-հնազանդ կատարելու նրանց հրահանգները, շատ հնարավոր է՝ այդպես էլ լինի: Բայց իշխանություններն այդ հարցում հենց ձեր կոնսպեկտներից են օգտվում. Քոչարյանն էր, որ Մարդու իրավունքների առաջին կիսապաշտպան նշանակեց Լարիսա Ալավերդյանին, որը հերիք չէ՝ հայերեն խոսել չգիտեր, մի հատ էլ տարին մեկ անգամ էինք նրա անունը լսում: 2004թ. ապրիլի 12-ի ջարդերը նրա օրոք են եղել, հարցրեք՝ որքանո՞վ է հետամուտ եղել, որ մեղավորները պատժվեն:

Ու որպեսզի հասկանալի լինի, թե Քոչարյանն ինչպես էր զարգացնում ՄԻՊ ինստիտուտը, ընդամենը հիշեցնենք, որ Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանին՝ Արմեն Հարությունյանին, Քոչարյանը հրապարակավ համարեց իր ամենաանհաջող կադրը: Եվ դա նրա համար, որ Արմեն Հարությունյանը կատարում էր իր պարտականությունները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ