...

Մալադեց քեզ

Մալադեց քեզ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է վստահել Ռուսաստանին՝ որպես անվտանգության երաշխավորի, ասել է. «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն վերջին շրջանում խնդիրներ կան»:

Նախ, նման մակարդակի հանդիպումների արարողակարգով, որքան գիտենք, նախատեսված է նախօրոք համաձայնեցնել հանդիպումներից հետո կայանալիք ճեպազրույցներում տրվելիք հարցերը, դրանց բովանդակությունը, թեմատիկան:

Դա արվում է մի քանի պատճառով: Նախ, որպեսզի հանկարծ չտրվեն ոչ կոռեկտ, անգրագետ, թեմային չառնչվող հարցեր, կամ հարցեր, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում: 

Երկրորդ. հարցեր տալուց հաշվի են առնում, թե որ երկրի ներկայացուցչին են տալիս, որտեղ են տալիս: 

Տվյալ դեպքում ՀՀ նախագահին հարց են տվել ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրում և այդ երկրի ղեկավարի հետ հանդիպումից հետո: Այսինքն՝ կարելի էր ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարցը հանել օրակարգից:

Բայց հարցը տրվել է, և մեր նախագահը հայտարարում է, թե Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ կան: Եվ դա ասում է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող մի երկրում, որն ինքն այս պահին դե-ֆակտո թշնամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ: 

Ընդամենը մի փաստ բերենք. օրերս Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, որը ծնունդով Էստոնիայից է, լուսանկարվել էր էստոնական հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հետ: Միասին ընթրել էին, հին ընկերներ են, լուսանկարվել են:

Բայց դա այնպիսի մի հիստերիա էր բարձրացրել Էստոնիայում: Էստոնացիները ստորագրահավաք էին նախաձեռնել և պահանջել, որ Կարպինի հետ լուսանկարված ֆուտբոլիստները հեռացվեն Էստոնիայի հավաքականից, որ նրանք դավաճաններ են: Էստոնիայի նախագահն էր անձամբ մեկնաբանել լուսանկարը և դատապարտել ֆուտբոլիստներին, որոնք ստիպված հրապարակավ ներողություն խնդրեցին, որ ռուս մարզչի հետ ընթրել ու լուսանկարվել են: 

Հիմա մեր նախագահը գնում է ահա այս Էստոնիա և այնտեղից քննադատում Ռուսաստանին, հայտարարում, որ այնքան էլ հուսալի դաշնակից չէ: Հիմա սա ինչպե՞ս պետք է ընկալվի Ռուսաստանում: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը (Տեր-Պետրոսյանի մասով ընդհանրապես լռենք) երբեք իրենց նման բան թույլ չէին տա: Գոնե այդքանը հասկանում էին, որ ռուսների վրա մուննաթ գալը որևէ օգուտ չի տա՝ բացի վնասից և հետևաբար պետք է հետները այնպիսի հարաբերություններ ունենալ, այնպես աշխատել, որ դա չվնասի ոչ իրենց շահերին, ոչ էլ՝ մեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ