...

Մեծ հանցագործությունների համար լրջություն է պետք

Մեծ հանցագործությունների համար լրջություն է պետք

«ՀՀԿ-ն ապացուցել է, որ լուրջ կառույց է». Էդուարդ Շարմազանով:

«ՉԻ». Հետաքրքիր է՝ որտե՞ղ է Շարմազանովը կարդացել կամ լսել, թե ՀՀԿ-ն անլուրջ կառույց է: Օրինակ՝ մենք երբևիցե չենք հանդիպել նման տեսակետի: Տարբեր բաներ ենք լսել՝ գողեր, ավազակներ, կոռուպցիոներներ, բայց չենք լսել, որ ասեն՝ անլուրջ են:

Հանրությունը Հանրապետական կուսակցությանը մեղադրում է լրջագույն հանցագործությունների մեջ, օրինակ՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ հասարակությանը մոլորեցնելու, ընտրությունները կեղծելու և ցուցարարներին գնդակահարելու, բանակը չսպառազինելու և այն թալանելու, և այլն: Բոլոր վերը նշված հանցագործությունները նախապատրաստելու և իրականացնելու համար չափազանց մեծ լրջություն է անհրաժեշտ: Եթե լուրջ չլինեին, այդ ամենը չէին իրականացնի և հիմա էլ ազատություն չէին վայելի:

Իսկ եթե լուրջ ասելով՝ Շարմազանովը նկատի ունի այն հանգամանքը, որ իշխանությունից զրկվելուց հետո չվերացան քաղաքական քարտեզից, ապա դա տեղի ունեցավ երկու պատճառով:

Առաջին. գործող իշխանությունը չցանկացավ իրեն զրկել այնպիսի հաճույքից, ինչպիսին վարկաբեկված ընդդիմություն ունենալու առավելությունն է:

Երկրորդ. լրիվ բնական է շատ հանցագործների՝ խմբավորումը չլքելը: Ի վերջո, «պախանը» ձերբակալված չէ, դեռ մեծ ռեսուրսներ ունի իրավապահ համակարգում և կարող է էական օգնություն ցուցաբերել գողոնը պահելու առումով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ