...

«Մեղավորներին» իրար մեջ են բաժանել

«Մեղավորներին» իրար մեջ են բաժանել

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, որ եթե ՀՅԴ-ի երիտասարդները ակցիա էին անում ԵՄ-ի կողմից անտարբերության և լռության դեմ, այդ դեպքում ինչո՞ւ նման ակցիաներ չեն կազմակերպվում ՌԴ-ի դեմ, ասել է. «Բնականաբար, կա մարդկանց մի խումբ, որ հակադաշնակցական մոլուցքով է տարված և ինչ էլ լինի, պետք է քննադատի: Հիմա իրենց աչքը կարելի է կոխել, որ պատերազմի առաջին, թե երկրորդ օրն էր, որ ՀՅԴ ուսանողական միության անդամները տարբեր երկրների դեսպանատների դեմ, միջազգային կազմակերպությունների դեմ բողոքի գործողություններ էին անում»: 

«ՉԻ». Դուք բան հասկացա՞ք Գեղամ Մանուկյանի խոսքերից: Ճիշտ է, մենք էլ չհասկացանք: Հարցնում են, թե ինչու են երիտդաշնակները միայն ԵՄ-ի դեմ, բայց ոչ՝ Ռուսաստանի, մի ամբողջ անկապ լեկցիա է պատմում:

Այն հիմնավորումներով, որով դաշնակները ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Եվրամիության դեմ ակցիա էին անում, մի 10 այդքան էլ կարելի է Ռուսաստանի դեմ ակցիա անել: Մենակ նրա համար, որ ադրբեջանական բանակի սպառազինությունների մի 75 տոկոսը ռուսական ծագում ունի: 

Եվրոպացիները անտարբե՞ր են եղել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի նկատմամբ. է, Ռուսաստանն էլ է անտարբեր եղել: Եվրոպացիները չե՞ն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Ռուսաստանն էլ չի դատապարտել: 

Ընդհանրապես, մեր քաղաքական ուժերը ոնց որ թե իրար մեջ պայմանավորվել ու բաժանել են դաշտը. թե ով ում պետք է քրֆի: Մի մասը մասնագիտացած է բացառապես Ռուսաստանին հայհոյելով, պատերազմում մեր պարտության մեջ մեղադրելով, էն մի մասի կարծիքով էլ՝ սաղ Եվրոպան է մեղավոր: Մեղադրանքներն ու հայհոյանքները լրիվ մեկը մեկին նույնն են, հասցեատերերն են տարբեր: Ընդ որում, սա ամենաբոցն է, մի մասը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին, որ փրկեց Ղարաբաղը, մի մասն էլ մեղադրում է, որ նրանց պատճառով պարտվեցինք: 

Հիմա դաշնակներին բաժին է հասել Եվրոպային քրֆելու գործը. իրենք Ռուսաստանի հետ ի՞նչ գործ ունեն:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   567 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ