...

«Մենք մեզ համարում ենք այս հեղափոխության մաս». գուշակեք խոսքերի հեղինակին

«Մենք մեզ համարում ենք այս հեղափոխության մաս». գուշակեք խոսքերի հեղինակին

Նաիրա Զոհրաբյանը ափսոսանք է հայտնել, որ 2018թ. հեղափոխությունը չկանխեցին այնպես, ինչպես դա արեցին 2008թ. մարտի 1-ին: Այսինքն՝ ափսոսանք է հայտնել, որ մարդկանց վրա զորք չեն հանել ու չեն կրակել, արյուն չեն թափել, մարդ չեն սպանել:

Հարց չկա: Բայց մի հատ եկեք հիշենք, թե ժամանակին ինչ է ասել Նաիրա Զոհրաբյանը՝ նույն այդ հեղափոխության մասին: Պինդ բռնվեք: 

***
«Եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական, թե խելքով, թե դուխով, շատ քիչ հեղափոխականներ կարելի է գտնել», 2018թ. սեպտեմբերի 11, Lragir.am-ի հետ հարցազրույցում:
***
«Տեղի ունեցածն ինձ համար հեղափոխություն է, ինչո՞ւ, որովհետև ամենամեծ հեղափոխությունը տեղի է ունեցել՝ մտածելակերպի հեղափոխություն: ... Մեր երկիրը տարիներ շարունակ քանդել է կոռուպցիան: Կոռուպցիան, քաղաքական կոռուպցիան եղել են մեր երկրի սռնին, ողնաշարը:

Ես ուղղակի ապշում էի՝ կարդալով այդ հայտարարագրերը, ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև իրենց զոքանչների, բաջանաղների, բաջանաղների հետ փոխկապակցված անձանց, թե ինչպես է հնարավոր լինել, օրինակ՝ նախարար կամ փոխնախարար, կամ վարչության պետ և ունենալ աստղաբաշխական ունեցվածք: Ինձ համար այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է: Եվ ես ինքս չեմ թաքցնում, լինելով երկար տարիներ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, մշտապես հորդորել եմ եվրոպական կառույցներին՝ գումար չտալ նախորդ իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար, որովհետև դա նշանակում էր, որ դուք տալիս եք գումար գողին, որ ինքը պայքարի իր դեմ, դա հնարավոր չէ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք չեն մեզ դրսից դոնորներ և գումարներ, այլ այստեղ ընդամենը մեկ որոշման խնդիր կա, և սա իմ համար հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է», 2018թ. հոկտեմբերի 24, Ազգային Ժողովում ելույթի ժամանակ:
***
«Մենք հստակ հայտարարում ենք, որ «Բարգավաճ Հայաստանը» այս հեղափոխության մաս է, մենք այս հեղափոխության կրողն ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս հեղափոխությունը մեր երկրում դառնա անշրջելի», 2018թ. նոյեմբերի 12, ԱԺ ճեպազրույցում:
***
«Մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլևս անշրջելի՝ սկսելով հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների և ներդրումների փուլը», 2018թ. նոյեմբեր, Ն. Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:
***
«Մենք առաջիկայում կներկայացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը ենթադրում է լուրջ տնտեսական, ես չեմ վախենա անգամ այդ բառը ասելուց՝ հեղափոխություն․․․

... Ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, որովհետև մենք մեզ համարում ենք այս հեղափոխության մաս․․․

... Մենք նման խնդիր չենք դրել՝ Փաշինյանին քննադատելու, և նման օրակարգ մենք չունենք, որովհետև մենք ուզում ենք, որ այս հեղափոխությունը հաջողի», 2018թ. նոյեմբերի 16, «Ազատության» եթերում:
***
«Ես որոշեցի, ի պատիվ թավշյա հեղափոխության, փոխել նաև իմ իմիջը և իսկապես շատ ուրախ եմ, որ նոր իմիջս (նոր սանրվածքը,- խմբ.) բավականին դրական արձագանք գտավ», 2018թ. նոյեմբերի 30, Hraparak.am-ի հետ զրույցում:
***
«Համակարգված, հրահանգավորված վարչական ռեսուրս չի եղել, ինչի մասին արդեն նշել եմ,  ընտրակաշառք չի եղել, մենք հրաժեշտ տվեցինք նախկին գազելների էպոպեային, և ես հույս ունեմ, որ այլևս՝ անվերադարձ: Ավարտվեց հեղափոխության փուլը, և արդեն իսկ ժամանակն է, որ անցնեն հեղափոխության արժեքների և բարեփոխումների կապիտալիզացիայի փուլին», 2018թ. դեկտեմբերի 11, 168.am-ի հետ զրույցում:

Ուուու՜ֆ... 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4268 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ