Ներկայացնում ենք մի փոքր հատված 2008 թվականի մարտի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժից՝ այդ օրը տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին: Երկրի այն ժամանակվա և ներկայիս որոշ ստախոս ղեկավարների համար է սա: Ոմանք մոռացել են, ոմանք էլ՝ ուրացել: Կամ էլ՝ երկուսը միասին:
«Հաղորդվում է, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը վաղ առավոտյան տնային կալանքի է ենթարկվել:
Տեր-Պետրոսյանն ու նրա թիկնապահները Ազատության հրապարակում էին մնացել, որը առավոտը 8-ից հեղեղել էին հատուկջոկատայինները:
«Այժմ ես ձերբակալված եմ,- հայտնել է նա «Ազատություն» ռադիոկայանին: - Իմ ազատությունը սահմանափակված է»:
«Նրանք ցանկանում են, որ ես հեռանամ, սակայն ես նրանց ասել եմ, որ չեմ լքի այս հրապարակը, քանի դեռ նրանք ձեռնաշղթաներ չեն հագցրել և ձերբակալման օրդեր չեն ներկայացրել»,- ասել է նա:
Նրա մերձավոր համախոհներից մեկը՝ Ալեքսանդր Արզումանյանը, դրանից քիչ անց «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Տեր-Պետրոսյանին բռնի կերպով հեռացրել են հրապարակից, և այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ»:
Այսքանը: Բայց տեսնո՞ւմ եք, թե այս երկու ուրացողները ոնց են իրար պասեր տալով մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի տնային կալանքի թեման շահարկում:
Սրանք տարբեր ճանապարհներ են անցել, բայց եկել, ուրացողության կետում իրար գտել են: Հանդիպել են ու բաժանվողը չեն: