«Վերջապես ժամանակն է՝ մարդկանց գործի նշանակելիս նաև բժշկի թուղթ պահանջել»․ Հրանտ Բագրատյան:
«ՉԻ». Իսկ դուք հույսներդ կտրել էիք, որ Հրանտ Բագրատյանից խելքին մոտ առաջարկություն կլսեք: Տեսա՞ք՝ եթե ցանկանում է, ապա կարողանում է:
Բժշկի թուղթ պետք է պահանջել ոչ միայն պետական աշխատանքի ընդունելիս, այլ նաև հասարակական-քաղաքական գործունեություն իրականացնելիս:
Հետաքրքիր է՝ կգտնվի՞ բժիշկ, որը թուղթ կտա այնպիսի մեկին, ով թշնամուն կոչ էր անում հարձակվել հայրենիքի վրա:
Կգտնվի՞ բժիշկ, որը թուղթ կտա մեկին, ով մասնակցում է հավաքներին, որտեղ կոչ են անում վերջ դնել պետականությանը:
Կգտնվի՞ բժիշկ, որը թուղթ կտա մեկին, ով 24 ամիս է, ինչ կանխատեսում է, թե հաջորդ ամիս չեն վճարվելու թոշակները և աշխատավարձները:
Կգտնվի՞ բժիշկ, որը թուղթ կտա մեկին, ում հարյուրավոր կանխատեսումներից և ոչ մեկը չի իրականացել:
Այնպես որ, Բագրատյանը ճիշտ կանի իր ներկայիս դաշնակցի պես որևէ ԺԵԿ-ից բժշկի տեղեկանք «կպցնի», հետո նոր միայն այսպիսի բարձրագոչ հայտարարություններ անի: