...

Միշիկի ու Նիկոլի երգը

Միշիկի ու Նիկոլի երգը

Միշիկը՝ Նիկոլին

Իշխանավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունս գաղափարիդ վնաս չէ:
Դու իջևանցի ես, ես վատիկանցի,
Իմ տաճարը քո մաջալին վնաս չէ, վնաս չէ:

Ես դավեր եմ հյուսում, դու ընտիր լայվեր,
Հիասթափվե՞լ ես ինձնից, վարչապետ ընկեր,
Ես մեդիա եմ լծում, դու թավշյա բարձեր,
Իմ ստվերը քո պրոֆիլին վնաս չէ, վնաս չէ:

Տվել եմ մեկնարկը ցավոտ ավարտիդ, 
Դու քո քայլն արա, գնա քո բանին,
Մի փորձիր հասնել մեր էլիտային,
Իմ լիրիկան իներցիայիդ վնաս չէ, վնաս չէ:

Նիկոլը՝ Միշիկին

Փախըստական ախպեե՜ր ջան,
Իմ միրուքը քո ժելեին վնաս չէ:
Դու պադվալում, ես դաչայում,
Իմ կիքսերը քո փողերին վնաս չէ, վնաս չէ:

Քեզ եմ փնտրում, մոմի լույսի տակ,
Դու հեռու մնա, մտի ընդհատակ,
Ճոճվիր աթոռին, ստատուսներ գրի,
Իմ վիրուսը վնգստոցիդ վնաս չէ, վնաս չէ:

Խլել եմ տալու՝ բիզնես, ունեցվածք,
Որ էլ չունենաս նման սանրվածք,
Օֆշոր առ օֆշոր, ու սա հանաք չէ,
Իմ լայքերը քո ֆեյքերին վնաս չէ, վնաս չէ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ