ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ մեկնարկած խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է.
«Հայաստանի իշխանությունները, վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անխուսափելի որոշում: Պետք է ասել, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց ևս մեկ անգամ ընդգծեմ՝ անխուսափելի, պահանջում էին մեծ անձնական քաջություն վարչապետից: Նա այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց, և մեր խնդիրն է այժմ աջակցել վարչապետին և նրա թիմին՝ պայմաններ ստեղծել խաղաղ կյանքի վերադառնալու, հասնել բոլոր ընդունված որոշումների իրականացմանը և օգնել մարդկանց, որոնք հայտնվել են բարդ պայմաններում»:
«ՉԻ». Այստեղ մենք չենք կարող հակադարձել Պուտինին: Դե, եթե ինքն է ասում, որ Նիկոլ Փաշինյանը քաջ ու պատասխանատու մարդ է, ուրեմն՝ այդպես էլ կա: Հո սուտ չի՞ ասում:
Էն ընդդիմությունը հավայի տեղը միտինգներ է անում, հացադուլ, ակցիա, իրենց կոտորում են ֆեյսբուքներում, գրում-ջնջում, հրաժարական պահանջում... բալամ, թարգեք սաղ, ցրվեք տներով, կամ էլ վերադարձեք խաղաղ կյանքին: Վերջ, Պուտինն ասել է, որ Փաշինյանը նենց... ոչինչ, կարգին վարչապետ է, տեղը-տեղին, թողեք աշխատի:
Բայց այս առթիվ մի անեկդոտ հիշեցինք. մի հեռավոր գյուղի կլուբում քաղաքից եկած սիմֆոնիկ նվագախումբ համերգ է տալիս: Խոսքի՝ Շոստակովիչի 9-րդ սիմֆոնիան են կատարում: Դե, հանդից եկած, բեզարած ժողովուրդ, հազարից մի անգամ իրար գլխի են հավաքվել, դահլիճում բոլորն իրար հետ զրուցում են, բամբասում, անասելի ժխոր է տիրում, նվագախմբի երաժշտության ձայնը չի լսվում:
Ի վերջո, գյուղապետը չի դիմանում, բարձրանում է հարթակ ու գոռում. «Ա՜, դուք էս ինչ ժողովուրդ եք: Տազ արեք էլի: Տազ արեք, տենանք էս զուլումը երբ ա պրծնում»: