...

Աննա Հակոբյանի «մուժսկոյ իդեալ»-ը

Աննա Հակոբյանի «մուժսկոյ իդեալ»-ը

Աննա Հակոբյանն ամանորյա ուղերձ է հղել և առաջարկել 2026 թվականը հռչակել ոչ միայն կրթվելու, այլև մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։ «Մեզանից մեր լավագույն տեսակը քանդակելու կարճ և դեսերտի նման հաճելի ճանապարհ կա՝ մեկ ամիս՝ մեկ ընթերցված գիրք։ Կարևոր չէ՝ ինչ գիրք», ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

«ՉԻ»․ Վերջ, այսօրվանից սկսում եմ ինձանից իմ լավագույն տեսակը քանդակելու գործընթացը։ Վերցնում եմ առաջին պատահած գիրքը (չէ՞ որ Աննան ասել է՝ կարևոր չէ ինչ գիրք) ու սկսում կարդալ։ Բայց թարսի պես՝ ոչ թե դեսերտի նման հաճելի է, այլ խոզի բդի պես ծանր, ութ օրվա բլինչիկի նման գարշահոտ, հինգ օր սառնարանում մնացած մայոնեզով ու հավի դոշով սալաթի նման վնասակար ու մեջը լիմոն «պզզըցրած» կոնյակի պես անհեթեթ։ Նայում եմ վերնագիրը․․․ Կարող էի նաև չնայել, Նիկոլ Փաշինյանի  «Երկրի հակառակ կողմն» է։ Մտածում եմ՝ մարդ ինչքա՞ն պիտի հոգով ու մարմնով տձև լինի, որ այդ «դեսերտով» ինքն իր լավագույն տեսակը քանդակի։

Այ եթե Աննա Հակոբյանը հանրությանը խորհուրդներ տալու փոխարեն ամուսնուն խորհուրդ տար խմիչքի վրայից եթե ոչ դեսերտի նման հաճելի, ապա գոնե թթու վարունգի նման անհրաժեշտ ինչ-որ բան «զակուսկի անել», վստահաբար՝ Հայաստանն այսօր բոլորովին այլ վիճակում կլիներ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ