...

Նոր պերսոնաժ է հայտնվել

Նոր պերսոնաժ է հայտնվել

«Հետքը» գրել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել:

Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո: Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց:

«ՉԻ». Ինչպես գիտեք, երբ որևէ մեկի մասին գրում ենք, նրա անունը թեգում ենք, որ այդ թեմայով նյութերը երևան:

Հիմա նոր պերսոնաժ հայտնվեց, որին պիտի թեգենք: Լիլիթ Մակունցի եղբայր: Մի հատ իր համար բացելու ենք Վահե Մակունցի բաժին, մի հատ էլ ընդգրկելու ենք եղբայրների բաժնում: Ալեն Սիմոնյանի եղբոր կողքին: 

Բայց պիտի իմանանք, թե Մակունց եղբայրը նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող ո՞ր անձանց փոխարեն է փայ մտել, որ էդ մարդկանց մեր ցուցակներից մաքրենք: 

Թե չէ երկար ցուցակ է դարձել. է´լ ախպերներ, է՛լ բաջանաղներ, է´լ աներձագեր, դե, զոքանչներին ընդհանրապես թիվ ու հաշիվ չկա: Ու բոլորը հայտնվել են 2018-ից հետո: Երևի հեղափոխության նպատակը դա է եղել. նախկինների ազգուտակին փոխարինել սեփական ազգուտակով: Բիզնեսում, քաղաքականության մեջ: Ու լավ էլ ստացվում է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   932 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ