...

Ավելի լավ է՝ խոզ պահեր, քան Եվրաինտեգրման ԱԺ հանձնաժողովը նախագահեր

Ավելի լավ է՝ խոզ պահեր, քան Եվրաինտեգրման ԱԺ հանձնաժողովը նախագահեր

Օրերս Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 30 ուսանողներ հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավորների հետ։ Պատգամավորների թվում է եղել ՔՊ-ական Արման Եղոյանը, որի հետ հանդիպումը ընդհատվել է, քանի որ ուսանողները լքել են նիստերի դահլիճը։ Ըստ «ժողովուրդ» օրաթերթի՝ «Արման Եղոյանի հետ ուսանողների հանդիպումն ավարտվել է սկանդալով, ուսանողները սենյակում մենակ են թողել Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին և դուրս եկել»։ Հանդիպման մասնակիցներից մեկը պատմել է, որ խոսակցություն է ծավալվել դիվանագիտական ծառայության մասին։ Մեկը մատնանշել է, օրինակ, ոչ դիվանագետ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը` ասելով, թե, փաստորեն ոչ թե կրթությունն է կարևոր, այլ ծանոթ ունենալը։ Ի պատասխան՝ Եղոյանն արձագանքել է, թե ավելի լավ է նրանք հող փորել սովորեին, քան միջազգային հարաբերություններ։ Ապա, հավելել է, որ Մակունցը կգա և վարչապետին կզեկուցի այն ամենը, ինչ կատարվում է, իսկ դիվանագետներն ամեն ինչ չէ, որ զեկուցում են վարչապետին։

Իզուր էլ դուրս են եկել։ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահին կարող էին նրա օրինակով տարբեր գործերի մենյու առաջարկել՝ խոզապահությունից մինչև ասենք՝ ռեստորաններում թամադայություն անող։ Ավելի լավ կլիներ, որ Եղոյանը ոչ թե պատգամավոր դառնար, այլ ասենք՝ խոզեր պահեր։ Դրանից Հայաստանի եվրաինտեգրումը չէր տուժի, ինքը էլի կշարունակեր ընդհանուր հետաքրքրություններ ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան ազնվորեն կզեկուցեր խոզապահության ընթացակարգերին առնչվող մարտահրավերների մասին։ Կամ ասենք՝ պատգամավորի փոխարեն մի տեղ թամադա աշխատեր։ Հա՛մ ազնիվ ճանապարհով հաց կվաստակեր, հա՛մ էլ ռեստորաններում կուղեկցեր Նիկոլ Փաշինյանին։ Զուգահեռաբար տարբեր ռեստորանային միջոցառումների ժամանակ տեղեկություններ կհավաքեր մասնակիցների՝ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, և այն կզեկուցեր վարչապետին։ Չէր խաբի, ազնվորեն կասեր այն, ինչ ռեստորաններում լսած կլիներ։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1647 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ