...

Նստացույցից առաջ խանդի տեսարաններ

Նստացույցից առաջ խանդի տեսարաններ

Այսօր Արարատից, Ապարանից և Սարդարապատից Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջի շուրջ համախմբված քաղաքացիները քայլերթով գալու են Երևան՝ միանալու մայրաքաղաքում հավաքված ցուցարարներին։ Երեկ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ամեն օր Երևանում կազմակերպելու են տարբեր տիպի բողոքի ակցիաներ, անհնազանդության գործողություններ ու երթեր։ Ըստ նրա՝ մայիսի 1-ից իրենք անցնելու են «շատ ավելի կոնկրետ ու հստակ գործողությունների»։ 

Չի բացառվում, որ ընդդիմությունը նստացույց հայտարարի և շուրջօրյա բողոքի ակցիաներով սկսի համապատասխան մթնոլորտ ձևավորել հանրապետությունում։ Համենայնդեպս այս հարցը, մեր տեղեկություններով, քննարկվել է։ Ավելին՝ կուսակցություններն իրենց մարզային կառույցներին հանձնարարել են տեղերում աշխատել և հասկանալ, թե կոնկրետ համայնքից մարդկանց ի՞նչ թիվ կարելի է ակնկալել։ Նախնական հաշվարկները վստահություն են ներշնչել, որ նստացույցի նախնական կրիտիկական զանգվածը հավաքագրված է և դրանով էլ կարելի է սկսել։ Ի դեպ՝ որոշ տեղերում ՀՀԿ-ականները, ՀՅԴ-ականներն ու Քոչարյանի շտաբի ներկայացուցիչները մինի կոալիցիաներ են կազմել և ակտիվորեն համագործակցում են կազմակերպական հարցերի շուրջ։ Բայց կան նաև տարածքներ՝ հիմնականում մայրաքաղաքում, որտեղ խանդի դրսևորումները հասել են կենտրոնական գրասենյակներ և դրվել քննարկումների։ Տղերքը երևի մոռացել են՝ ինչի համար են հավաքվում, կամ էլ շփոթել են նախընտրական պայքարի ժամանակ իրարից ձայն գողանալու գործընթացի հետ։ 

Գոհար Վեզիրյան 
 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ