...

Ո՞վ է այն տղամարդը

Ո՞վ է այն տղամարդը

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է որոշ ընդդիմադիր գործիչների այն պնդումներին, որ փողոցային պայքարը չհաջողելուց հետո պետք է վերադառնալ խորհրդարան և Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել:

«Հրապարակավ գրազ եմ գալիս՝ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գաղափարի հեղինակի հետ՝ իրենք գեթ մեկ ՔՊ-ական պատգամավորի չեն կարողանալու «վերբովկա» անել: 

Իմպիչմենտի գործընթաց սկսելն ընդամենը կլոունադա կլինի, սա ընդդիմության համար «ատմասկա է»՝ խորհրդարան վերադառնալու.. Այլևս չեմ տեսնում ճանապարհային այն քարտեզը, որով ընդդիմությունը կարող է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, կարծում եմ՝ գրագետ քայլեր ու ճիշտ լիդերներ են պետք ընդդիմությանը»:

«ՉԻ». «Ատմասկի» պահը մեզ դուր եկավ: Վատիկը չէր նաև ճիշտ լիդերների մասին տեսակետը: Ինչ ճիշտ է, ճիշտ է:

Բայց ահա գրազի պահը: Այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Կարող է ընդդիմության գերագույն ու գլխավոր առաջնորդը ինադ ընկնի, գրազն ընդունի: Տոննաներով փող ունի, մարդ ես, մեկ էլ տեսար, որևէ ՔՊ-ականի քաշով մեկ գումար տա, «վերբովկան» ստացվի:

Դրա համար Նաիրա Զոհրաբյանին ասենք, որ գրազի հարցում զգույշ լինի... ուզում էինք գրել՝ թասիբի թող չգցի ընդդիմությանը, բայց թասիբը մի քիչ շատ կլինի:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ