...

Պապայի կլոնը

Պապայի կլոնը

«Գործող իշխանությանը ձայն տալը նույնն է, որ քվեարկես Ալիևի օգտին»:

Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն է:

«ՉԻ». Լավ, այս մարդիկ չհասկացան, որ մի հատ Քոչարյանը արդեն շատ է այս ժողովրդի համար, երկրորդը կարող է համբերության բաժակը լցնել:

Էդ ձեր բերած թանկարժեք պիառշիկները ինչո՞ւ չեն ասում, որ այսպիսի հայտարարությունները հեչ հաղթանակի հույս ունեցող մարդու խոսքեր չեն: Էդքան ապիկա՞ր են, թե՞ վախենում են:

Ասենք՝ Փաշինյանի օգտին մի քանի հարյուր հազար կամ 5000 մարդ քվեարկեց: Ի՞նչ եք անելու այդ մարդկանց հետ: Նրանց «թուրք» եք կարգելու ու գերի վերցնե՞ք, թե՞ պապայի հետ ընկնելու եք հետևներից ու որսաք:

Գոնե հասկանո՞ւմ եք, որ այս խոսքերից հետո սևերի ու սպիտակների բաժանելու մասին ձեր կոկորդիլոսի արցունքները գրոշի արժեք չունեն: Գոնե հասկանո՞ւմ եք, որ այս խոսքերից հետո միայն ձեր մեդիաների աշխատակիցները կարող են հավատալ, թե գալիս եք համախմբելու հասարակությանը:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ