...

Պարգևավճարների մասով լավ առաջարկ ունենք

Պարգևավճարների մասով լավ առաջարկ ունենք

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասել է, որ Հայաստանում պետական համակարգում 2021-ի համար պարգևավճարների տրամադրման տրամաբանությունը չի փոխվել, այն շարունակելու է լինել աշխատանքի վարձատրության 30 տոկոսի չափով. փոխվել է որոշակի մեթոդաբանություն:

«Իմ քայլը»-ից Արտակ Մանուկյանն էլ նշել է՝ աշխատանքի վարձատրության ֆոնդն աճելու է ընդամենը 2.8 տոկոսով:

«ՉԻ». Օրերս «Ռազմական դրության» մասին օրենքում փոփոխություններ արվեցին, համաձայն որի՝ պատերազմով պայմանավորված, թույլատրվում է մարդկանց գույքը, մեքենան օգտագործել: Նման մի բան:

Հիմա մեզ մոտ հարց է առաջանում. արդյոք հնարավոր չէ՞ նույն օրենքում նորից փոփոխություններ կատարել և պարգևավճարների ֆոնդը ծախսել ռազմական նպատակներով: Եվ այս թեման վերջապես օրակարգից դուրս կգա, համ էլ բավական կլորիկ գումար բանակի, զինվորների համար կօգտագործվի:

Թե չէ այս ի՞նչ է. կենաց-մահու պատերազմ է, իսկ այստեղ պարգևավճարների աճի ու մեթոդաբանության մասին են խոսում: Հետո էլ նեղանում են, որ մարդիկ բարձրաձայնում են պարգևավճարների թեման:

ՎԱՐԿԱՆԻՇ

   770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ