...

Կարևորն անունը փոխելն է

Կարևորն անունը փոխելն է

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե 2023 թ բյուջեի նախագծում պետական ապարատի պարգևատրումները 25 մլրդ դրամով նվազեցվել են, բայց աշխատավարձը 25 մլրդ դրամով ավելացել է, և արդյունքում «նրանք ստանալու են ավելի շատ, քան առաջ են ստացել, և նախկինում ստացածի մի մասը, որ կոչվում էր պարգևավճար, այսուհետ կկոչվի աշխատավարձ»։ 

Փաստորեն վերջ, էլ բյուջեի կազմակերպված թալան չկա, պարգևավճարի անունը փոխեցին, դրեցին աշխատավարձ, և բոլոր հարցերը լուծվեցին։ Իսկ եթե ժողովուրդը շարունակի դժգոհել, որ պետական ապարատում չհիմնավորված բարձր աշխատավարձ են ստանում, էլի պրոբլեմ չկա։ Ասենք՝ աշխատավարձի անունը կդնեն շաքար կամ խոլեստերին, ամեն ամիս կզեկուցեն, որ պետական ապարատի աշխատողների շաքարը կամ խոլեստերինը բարձրացել է, ու ժողովուրդը կուրախանա։ Եվ ընդհանրապես՝ բոլոր հարցերն էլ կարելի է լուծել անվանափոխման միջոցով։ Ընտրակեղծիքների անունը կարելի է դնել «արդյունքների մասնակի բարելավում», կոռուպցիայի անունը՝ «բիզնեսի զարգացման այլընտրանքային մեխանիզմներ», ազգուտակին պաշտոններ բաժանելը՝ «ընտանեկան կապերի ամրապնդում», և այլն։ Ի վերջո առաջին անվանափոխությունը չէ։ Արդեն երկու տարի է՝ կապիտուլյացիան պաշտոնապես կոչվում է «խաղաղության դարաշրջան»․․․ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ