...

Փաշինյանի ասուլիսը՝ վազող տողով

Փաշինյանի ասուլիսը՝ վազող տողով

Հա, լավ դուք էլ: Դրել, կատոկում եք Փաշինյանին: Գոնե գիտե՞ք՝ ինչ է ասել: Մենք հիմա փորձենք համառոտ ներկայացնել նրա հարցազրույցի կոնսպեկտները: Շատ պարզ լեզվով, որ հասկանալի լինի:

Եվ այսպես.

   Պետք է բանակցել, որովհետև հնարավոր չէ չբանակցել:

-    Բրյուսելում հանդիպում է լինելու՝ չերեզ Սոչի: 

   Սրանից հետո, որ Ադրբեջանը հանկարծ ռազմական գործողություններ սկսի մեր սահմաններին, շատ արագ պարզելու ենք դրա պատճառները, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ է լինելու: «Որպեսզի տեսնենք, թե ով ինչպես է արձագանքում և սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Ի դեպ, եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ` շատ ավելի լավ»: Այսինքն՝ եթե Ադրբեջանը սադրանք ձեռնարկի մեր սահմանին, բայց մեր նախարարը նրանց նախարարից ճշտի, որ իրականում Ադրբեջա՛նը շահագրգռված չէ այդ սադրանքում, այլ օրինակ՝ Պակիստանը, ուրեմն՝ ամեն ինչ օքեյ է:

-    Նոյեմբերի 9-ին եռակողմ օնլայն հանդիպմանը չի գնացել, որովհետև տհաճ օր էր, ցավոտ, քանի որ դա եռակողմ համաձայնագրի մեկ տարին լրանալու օրն էր: Նոյեմբերի 10-ին էլ չի համաձայնվել հանդիպմանը, քանի որ այդ օրն էլ քոչարյանականների կողմից կառավարության շենքի և կառավարական դաչաների դեմ հարձակումների մեկամյակն էր: 

-    Հայաստանը չի տրվելու Ադրբեջանի շանտաժային քաղաքականությանը, թեպետ խոցելի վիճակում ենք: Հետևաբար, պետք չէ Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով: Պետք չի, էլի: Լավ, էլի: 

-    2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Եվ այդ ագրեսիան պետք է վերացվի, ինչի համար պետք է միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, իսկ մեր բանակը պետք է ուրիշ գործերով զբաղվի:

   Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. Զանգեզուրի միջանցք, Արևելյան Զանգեզուր: Բայց Հայաստանը որևէ կերպ հրաժարվում  է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից: 

-    Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի: «Եկեք այս հարցին մի քիչ ՉԵԶՈՔ անդրադառնամ. ի վերջո, բավական է, որ երկու կողմերը միմյանց մեղադրեն սադրանքների և այլնի մեջ»: 

-    Քրեական գործեր են հարուցված և քննվում են գերեվարվելու հանգամանքները: Պետք է բոլոր դեպքերը քննվեն: Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում:

-    Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում է, որ եթե միջանցք չտա ՀՀ-ն, ինքը պատերազմով այդ միջանցքը կստանա: Հայաստանը պետք է այս փաստը դնի միջազգային հանրության աչքի առաջ:

-    Կառավարությունը հնարավոր ձևերով փորձում է Հայաստանի շահը պաշտպանել, և դրա համար հարվածներ է ստանում: Եվ հնարավոր է՝ էլի ստանանք, բայց որևէ մեկն ուզում է, որ մենք Հայաստանի շահից հրաժարվե՞նք:

   Հայաստանը չի գործելու հարկադրանքի տակ: Ադրբեջանի պահվածքը պետք է արժանանա միջազգային գնահատականի:

   Երբ մենք ասում ենք, որ սահմանազատման առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: 

-    Հայաստանը պետք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հենց այդ երկրի դեմ օգտագործի: Միջազգային մեխանիզմները պետք է գործի դնել ընդդեմ Ադրբեջանի:

   Չեմ կարծում՝ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը:

   Հայաստանն ինքն իրեն չի սահմանափակելու միջազգային ամենատարբեր ատյաններում ու օղակներում: 

   Քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու «կոլխոզների» որոշում, թե մի «կոլխոզը» այդ մի տարածքից նվիրում է «եղբայրական Ադրբեջանին»: 

   Մեր գործելակերպը որևէ կերպ չմեկնաբանվի որպես հարկադրանքի տրվելու տրամադրվածություն կամ պատրաստակամություն:

-    Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող լինեինք, պատերազմ չէր սկսվի:

-    Վանո Սիրադեղյանին ճանաչում էի, իր մասին լսած կամ: Ասում են՝ ընդհանուր վատ մարդ չէր, հիմա ես բան չեմ կարող, որովհետև պետական գործիչ եմ, ոչ թե թերթի խմբագիր: Մուխանաթ թեմա է, հաջորդ հարցը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ