...

Պեպինոն պետք է մեռնի

Պեպինոն պետք է մեռնի

«Ռոսսելխոզնադզորը» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) հայտարարել է, որ 2023 թ. ընթացքում Հայաստանից մատակարարված ծաղկի և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։

«Նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի՝ Ռուսաստան ներկրման 36 դեպք», - նշված է հաղորդագրությունում։

ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտին վնասատուներ հայտնաբերվել են բուսական մթերքներում: Դրանք հետևյալն են՝
արևելյան ցեց (Grapholita molesta (Busck);

Պեպինո մոզաիկ վիրուս;

Լոլիկի շագանակագույն մրգի վիրուս;

Արևմտյան ծաղկային թրիփս (Frankliniella occidentalis Pergand):

Նոյեմբերին նաև հայտնաբերվել է Հայաստանից մատակարարված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու 5 դեպք։

«ՉԻ». Կա սենց բան: Կակ ռազ էս վերջերս խնձորի չիր էինք ուտում, մի տեսակ Պեպինո մոզաիկ վիրուսի համ էր գալիս: 

Մի խոսքով, պետք է շտապ միջոցներ ձեռնարկել էս վիրուս, վնասատու, թունաքիմիկատ.. բոլորը վերացնելու ուղղությամբ: Ի դեպ, Հրանտ Բագրատյանին ասենք, որ այս դեպքում կարելի է հանգիստ խոսել վերացնելու մասին: Ոչ մի քրեական հետևանք չի ունենա:

Բայց վերադառնանք մեր ոչխարներ... ըըը, վնասատուներին: 

Ուրեմն, պետք է շտապ հարցը լուծել: Չէ, էդ սանիտարահիգիենիկ միջոցառումներ, լաբորատոր ուսումնասիրություններ, կանխարգելիչ քայլեր, դրանք ոչ մի էֆեկտ չեն ունենա: Ժամանակի անտեղի կորուստ կլինի:

Այ, վիրուսոլոգները չգիտեն, որ եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մեկնի Սանկտ-Պետերբուրգ, արևելյան ցեցերը միանգամից կսատկեն: Փորձված բան է: Իսկ եթե այնտեղ Պուտինի հետ հանդիպի, դեեե, այդ դեպքում էն զահրումար Frankliniella occidentalis Pergand-ն առնվազն մի տարի չի համարձակվի դաժե գլուխը բարձրացնի, մեր վարունգից ու ծաղկակաղամբից կիլոմետրերով հեռու կմնա: 

Սա, թերևս, մեր տեղական ապրանքները մանրէազերծելու ամենաէկոլոգիապես մաքուր հակաթույնն է: Ծալած ունի ցանկացած թունաքիմիկատ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ