...

Պուտինը հիասթափեցրեց

Պուտինը հիասթափեցրեց

ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կժամանի Հայաստան: 

ՉԻ.- Լավ չի: Նկատի ունենք, որ լավ չի ընդդիմության համար: Նկատի ունենք՝ ընդդիմության ռուսամետ բաժնի համար: Իրենք այնտեղ Ֆրանսիայի հրապարակում հայրենիք են փրկում, Քոչարյանը հայտարարում է Ռուսաստանի հետ Միություն ստեղծելու մասին, իսկ Պուտինը վերցնում ու թևաթափ է անում:

Հիմա ի՞նչ սրտով գնաս, «Դիմադրությունով» դիմադրես: Լավ, է, էսքան չարչարվես, փող ծախսես, իշխանափոխության օր ու ժամ նշանակես, ու մի ծկըլ դա չգնահատվի՞: 

Այնպես որ, մինչև Պուտինը չգա, այստեղ գործերը չավարտի, ներքաղաքական կյանքում գովազդային պաուզա է լինելու: 

Չնայած, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Ոնց ուզում է լինի, Պուտինը Երևանում ռաստ է գալու Տիգրան Խզմալյանին, մեկ էլ՝ Արա Պապյանի ստատուսներին: Այնպես որ, հանգիստ չի ունենալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2582 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ