...

Փրկել շարքային Հայաստանին

Փրկել շարքային Հայաստանին

Ընդդիմադիր լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Համազգային ըմբոստությունը արդեն պարտադիր պահանջ է: Եղանակների տաքանալուն զուգահեռ պետք է ոտքի կանգնել»:

«ՉԻ». Պատկերացրեք, որ եթե եղանակին նայեինք, Ղարաբաղյան շարժումը չէր սկսվի: Իսկ հիմա հայտարարվում է, որ թեպետ երկիրը կործանվում է, բայց դե, դրսում -3 աստիճան է, ո՞վ է տեսել, որ նման եղանակին երկիր փրկեն:

Բայց ասենք ձեզ. հենց եղանակները տաքանան, մարտ ամիսն է գալու. գիժ ամիս է, անձրև, ձնախառն, կարկուտ, հայրենիքի փրկության համար շատ անդուր շրջան է: Պետք է հետաձգել:

Իսկ հետո ամառն է գալիս. անտանելի շոգեր են, արևը վառում է, Ազատության հրապարակի մոտ ծառերը 2000-ականների սկզբներին կտրել են, թաքնվելու տեղ չկա, միայն սեփական մաշկը փրկելու մասին կարելի է մտածել: Ամենաանհարմար ժամանակն է փրկությունների համար:

Մնաց աշունը. ախր, ձմռան, գարնան ու ամռան թեժ քաղաքական պայքարներից հետո մարդ գոնե մի քիչ չհանգստանա՞: Հազիվ նորմալ եղանակ է, պետք է ուժերը վերականգնել, թարմանալ, մի քիչ վայելել աշնանային արևի ջերմությունը, որից հետո արդեն նոր թափով սկսել հայրենիքի փրկության գործընթացը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ